Խոշոր հրդեհի մուտքը զորամաս գիշերը կանխվել է

Sep 14, 2017 Comments Off on Խոշոր հրդեհի մուտքը զորամաս գիշերը կանխվել է

Վանաձորի հարակից սարերում նախօրեին երեկոյան բռնկված հրդեհը վերջապես մեկուսացված է: Այս մասին Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Կարեն Հովհաննիսյանը, նշելով, որ գիշերը՝ ժամը 12-ի սահմաններում հաջողվել է դեպի զորամաս ու Բազում գյուղի անտառներ հրդեհի մուտքը կանխել: Հրդեհաշիջմանը ներգրավվել է զորամասի 50 զինծառայող, անտառտնտեսության աշխատակիցներին ու գյուղացիներին. «Հրդեհի մուտքը զորամասի տարածք ու Բազումի անտառներ կարողացանք կանխել, գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրդեհը մեկուսացվել ու մարվել էր: Մի փոքր տեղ է մնացել, դա էլ իրենից վտանգ չի ներկայացնում»,- ասաց վարչության պետը, ավելացնելով, որ ընդհանուր առմամբ այրվել է շուրջ 10 հեկտար չոր խոտածածկ տարածք: 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: