Ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու. Արա Զոհրաբյան

Sep 14, 2017 Comments Off on Ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու. Արա Զոհրաբյան

Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից:
Ընդունում եմոր իդեալական չեմաշխատում և ունեմթերություններ:

Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդգաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ:

Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենցհամար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս:

Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու:
Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը:

Մեր ուժը միասնության մեջ է:

Սպասում եմ Ձեր արձագանքին:

Հարգանքով՝

փաստաբան Արա Զոհրաբյան

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: