«Սասնա ծռեր»-ի անդամները կտեսակցեն հարազատներին

Sep 14, 2017 Comments Off on «Սասնա ծռեր»-ի անդամները կտեսակցեն հարազատներին

«Սասնա ծռեր խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Հարությունյանը, Արթուր Մելքոնյանը կկարողանան տեսակցել իրենց հարազատներին եւ հեռախոսազրույցներ ունենալ: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց նրանց պաշտպանների միջնորդությունը:

Հարազատներին այսուհետ կկարողանան տեսակցել նաեւ Թորոս Թորոսյանը եւ Սերգեյ Կյուրեղյանը, թեեւ նրանց համար միջնորդություն ներկայացրեց ոչ թե իրենց նախընտրած, այլ հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: