Հայուհիները դարձել են Սոչիում «Նոր ալիքի» հաղթողներ

Sep 14, 2017 Չի մեկնաբանվել

Էռնա Միրը (Միրզոյան) Արցախից, ով Սոչիում անցկացված «Նոր ալիք» երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը, դարձել է միջազգային երաժշտական մրցույթի հաղթող։

Մրցույթի եզրափակիչ օրը մասնակիցները կատարել են իրենց հեղինակային ստեղծագործությունները, որից հետո ժյուրիի անդամները հայտնել են հաղթողների անունները։

Էռնա Միրը, Սարդոր Միլանոն (Ուզբեկստան) և DOREDOS խումբը (Մոլդովա) հավաքել են 362 միավոր և ճանաչվել մրցույթի հաղթողներ։

Հայաստանից երկրորդ մասնակիցը՝ Սյուզաննա Մելքոնյանը, հավաքել է 357 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը։

Մրցանակները կհանձնվեն սեպտեմբերի 14-ին։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Անդրադարձներ չկան to “Հայուհիները դարձել են Սոչիում «Նոր ալիքի» հաղթողներ”

Մեկնաբանել