ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը. Նիկոլ Փաշինյան

Sep 14, 2017 Comments Off on ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Հանձնաժողովը պետք է ըստ էության եզրակացություն տա հետեւյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք եւ ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, եւ որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից»,- նշում է պատգամավորը:

Խորհրդարանում ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԺ կանոնակարգ -օրենքը ժամանակավոր հանձնաժողովներին գործելու մեծ հնարավորություններ է տալիս. հանձնաժողովի ձևավորումից հետո կարող են նաեւ խորհրդարանում Հայաստանի`ԵԱՏՄ-ի անդամակցության մասին լսումներ անցկացնել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: