Նոր մանրամասներ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից

Sep 14, 2017 Comments Off on Նոր մանրամասներ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից

Այսօր Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետեւանքով, նախնական տվյալներով, սպանվել է մեկ անձ, եւս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ եւ պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: