Այդ օրը դասի է եկել, սովորականի պես իրեն պահել. մանրամասներ` ինքնասպանության փորձ կատարած տղայի մասին

Sep 13, 2017 Comments Off on Այդ օրը դասի է եկել, սովորականի պես իրեն պահել. մանրամասներ` ինքնասպանության փորձ կատարած տղայի մասին

Արմավիրում երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել. 13-ամյա դեռահասն իրենց այգում հակի թելով կախվելու միջոցով փորձել էր ինքնասպանություն գործել, բարեբախտաբար, նրան ժամանակին հայտնաբերել էր եղբայրը։ Անչափահասին անմիջապես տեղափոխել էին «Արմավիր» ԲԿ, որտեղից էլ` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Դպրոցի տնօրենը, որտեղ սովորում է տղան, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Նարեկն ակտիվ աշակերտ է, բայց ոչ` անկարգ: «Դասերից չի բացակայել, վարքի մեջ էլ ոչ մի տարօրինակ բան չի ունեցել: Մի քիչ անհանգիստ է, շարժունակ: Ընտանիքը սոցիալապես անապահով չէ. հայրն աշխատում է մեզ մոտ` ջրային կոմիտեում, իսկ մայրը դասարանի ծնողխորհրդի նախագահ է: Շատ հետևողական ծնողներ ունի Նարեկը, երկուսն էլ իմ աշակերտներն են եղել: Բոլորս ուղղակի ապշած ենք նրա քայլի համար»,-ասաց դպրոցի տնօրենը:

Նա նշեց նաև, որ գյուղում աղանդավորական կազմակերպություն էլ չկա, թաղային հեղինակություններ` նույնպես, այսինքն` հնարավոր բոլոր պատճառների մասին մտածել ու այդպես էլ ոչ մի եզրակացության չեն կարողացել հանգել: «Ի դեպ, Նարեկն այդ օրը եկել էր դասի, բոլոր դասերին ներկա եղել: Այդ օրն էլ իրեն սովորականի պես է պահել: Նարեկն ինքնամփոփ չէ, շփվող տղա է` մտքինը միշտ բարձրաձայնում է: Ես արդեն զրուցել եմ նրա դասընկերների հետ: Նրանք էլ ընկճված են ու նույնն են ասում` Նարեկը նման քայլի դիմելու ոչ մի պատճառ չի ունեցել»,- ասաց դպրոցի տնօրենը:

Նարեկը, տնօրենի խոսքով, ժամանակ առ ժամանակ սպորտով է զբաղվել:

Հիշեցնենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը տեղեկացրել էր, որ պատանու վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: