Մտորումներ՝ «պարոն» Բախշյանի շուրջ. եթե «Ծիտ Արմենը» միտումնավոր է ասել, ապա ինքն էլ «ախչի» է

Sep 13, 2017 Comments Off on Մտորումներ՝ «պարոն» Բախշյանի շուրջ. եթե «Ծիտ Արմենը» միտումնավոր է ասել, ապա ինքն էլ «ախչի» է

Երևի բոլորն են տեղյակ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ոմն Արմեն Սահակյանի անպարկեշտ և անդաստիարակ պահվածքի մասին: Սույն մականունավոր միկրո-երեսփոխանն այն աստիճանի է ցածրացել, որ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հասցեին վիավորական ռեպլիկներ է թողել, վերջինիս դիմելով՝ «Անո»-ով և «պարոն Բախշյան»-ով:

Հետաքրքիր է, «Ծիտ-Արմենին» ոչ ոք քաղաքավարության կանոններ չի սովորեցրել: Երևի սրանց տանը իրենց մեծերին այդպես են դիմում, ինքն էլ որոշել է այդ նույն անմակարդակ պահվածքը դրսևորել 70-ամյա կնոջ նկատմամբ:

Ասեմ, որ Գյումրիում շատ է կիրառվում «տղամարդ կին» արտահայտությունը, որով գյումրեցիները բնութագրում են շատ աշխատասեր և հասարակության մեջ ինչ-որ բանի հասած կանանց: Ես համաձայն եմ որ, տիկին Բախշյանն իրոք «տղամարդ» կին է:

Եթե տիկին Բախշյանին վիրավորելու նպատակով կուսակցությունից կուսակցություն (ԲՀԿ-ից ՀՀԿ) թռչող «Ծիտ-Արմենը» (մականունը միամիտ դրված չէ) միտումնավոր է «պարոն» ասել, ապա ինքն էլ «տիկին» է, իսկ ավելի ճիշտ՝ «ախչի»՝ «ախչի Ծիտ»-ը:

Զարմանալի էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքն իր կուսակցի անդաստիարակ և անմակարդակ պահվածքին: Այնպիսի տպավորություն էր, որ հայտարարությամբ էր հանդես գալիս Մինսկի խումբը, ով միշտ փորձում է հավասարություն դնել զինադադարը խախտող Բաքվի և հայերի միջև: Այս պարագայում Մարգարյանը հավասարություն դնեց պարկեշության և լկտիության միջև:

Հայաստանը միշտ աչքի է ընկել կնոջ և տարեցների նկատմամբ հասարակության կողմից խորը հարգանքի դրսևորումներով: Սակայն…

Հուսով եմ, որ ինքնամաքրման ուղին հռչակած ՀՀԿ-ն շատ արագ կձերբազատվի իր անառակ անդամից, ով իրեն պահել չգիտի:

Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: