«Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի նպատակը

Sep 13, 2017 Չի մեկնաբանվել

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն է:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է վավերացնել 1962 թվականի դեկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրված հետևյալ արձանագրությունը, որի նպատակն է՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ստեղծել հաշտեցման և  միջնորդության հանձնաժողով, որը պատասխանատու կլինի Կոնվենցիայի կողմ պետությունների միջև Կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման առնչությամբ ծագող վեճերի բարեկամական լուծման համար:

Հանձնաժողովը կազմվում է 11 անդամից, որոնք ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր  խորհրդաժողովի կողմից 6 տարի ժամկետով: Հանձնաժողովի անդամներին ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը: Հանձնաժողովում միևնույն պետությունից չեն կարող ընդգրկված լինել 1-ից ավելի քաղաքացիներ:

Եթե որևէ մասնակից պետություն համարում է, որ մեկ այլ մասնակից պետություն չի հետևում հռչակագրի դրույթներին,  ապա կարող է  գրավոր ծանուցմամբ հարցը ներկայացնել այդ պետության ուշադրությանը: Ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում ծանուցվող պետությունը բողոքարկող պետությանը տրամադրում է խնդրին առնչվող գրավոր բացատրություն: Եթե կողմերը համաձայնության չեն գալիս, 6 ամիս հետո վեճը հանձնվում է հանձնաժողովին:

Փոխնախարարն ասաց, որ կոնվենցիան ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 1993 թվականին, այն վավերացրել են 102 երկրներ:

Լուրեր
Անդրադարձներ չկան to “«Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի նպատակը”

Մեկնաբանել