Պատգամավորները ծիծաղում են, իսկ Հակոբ Հակոբյանը՝ զայրանում

Sep 13, 2017 Comments Off on Պատգամավորները ծիծաղում են, իսկ Հակոբ Հակոբյանը՝ զայրանում

ԱԺ-ն այսօր քննարկեց «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» և հարակից օրենքների փաթեթը։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ելույթ ունեցավ՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: «Բանկերը երբևէ ի օգուտ քաղաքացու որոշումներ չեն կայացնում: Տարիներ շարունակ ի օգուտ բանկի ամեն ինչ արվեց, բանկային համակարգը կայացավ, իսկ այժմ  ժամանակն է ի օգուտ քաղաքացու որոշումներ կայացնել»,-ասաց ն աև շարունակեց,-  «Որևէ ծրագիր՝ ուղղված երիտասարդ ընտանիքին, անապահով ընտանիքիքն, միայն ժողովրդի մինչև վերջին կոպեկը թալանելու համար են բանկերը»։

Սակայն պատգամավորի վրդովմունքն էլ ավելի սրվեց, երբ  Երիցյանը ներկայացրեց, թե ըստ նախագծի՝ վարկը վաղաժամկետ մարելու համար քաղաքացին տոկոսներ պետք է վճարի,ավելի ճիշտ չի կարող վաղաժամկետ վարկի մարում կատարել, քանի որ բանկը տվյալ վարկառուի ու վարկի տոկոսադրույքները սահմանել է ենթադրենք տասը-տասնհինգ տարվա համար, իսկ վաղաժամկետ մարման դեպքում բանկը կտուժի։ «Դուք մեկ միլիոն վերցրել եք, դրա վրա 10 տարի 10 տոկոս պետք է վճարեք: Բայց դուք ընդամենը մեկ տարի այդ մեկ միլիոնի 100 հազար դրամը վճարում եք, մեկ միլիոնն էլ վճարում եք: Բանկը 10 տարվա այն 9 անգամ 10-ը օգուտ չի ստանում: Դրա համար եթե ինքն իմանա, որ ամեն մեկն այդպես արագ մարելու է, այդ տարբերությունը դնելու է տոկոսարդույքների մեջ և 10 տարվա ռիսկ չի վերցնելու»,- բացատրեց Երիցյանը։

«Դուք շատ պարզ ասում եք՝ եթե վարկառուն վարկ է վերցրել և պետք է վարկը հետ վերադարձնի, նա պետք է ավել գումար վճարի: Եթե նա վարկ է վերցրել, տոկոսադրույքը  վճարում է վերցրած գումարի համար, եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10 կամ 15 օր հետո բանկը կկարողանա նոր վարկառու գտնել, այդ 15 օրվա տոկոսը ես պետք է նրանից վերցնեմ, որպեսզի բանկը հանկարծ չտուժի: Է, բա քաղաքացի՞ն»,- հայտարարեց Հ. Հակոբյանը:

Այնուհետև, տեսնելով, որ Ն. Երիցյանն իրեն չի լսում՝ պատգամավորն ասաց՝ «չի լսում, է՜», ինչը նիստին ներկա պատգամավորների մոտ ծիծաղն առաջացրեց:

Անի Աղազարյան

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: