Հայաստանի ավագ դպրոցներում մի շարք առարկաններ հայերենին զուգահեռ կդասավանդվեն ռուսերեն. հրապարակվել է ռուսաց լեզվի զարգացման հայցեկարգը

Sep 16, 2017 4 Comments

 

Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Այն նպատակ ունի ամրապնդել և խորոցնել ռուսերենի ուսոուցումը դպրոցներում:Որպես հիմնավորում նշվում է հետևյալ պնդումը. << Հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը:

Նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարևորությունը` Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:

Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս>>:

Հայեցակարգում նշվում է, որ պետք է բարձրացնել կրթական համակարգի բոլոր աստի­ճաններում (նախադպրոցական, դպրո­ցական, բուհական) ռուսաց լեզվի ուսուցման որակը:

Որպես խնդիր նշվում է, որ «Ռուսաց լեզու» առարկայի ծրագրերը լիովին չեն ապահովում սովորողների հաղորդակցական կարողությունների մակարդակը: <<Շատ շրջանավարտներ չեն տիրապետում բանավոր և գրավոր խոսքի հմտություններին, գրական ռուսաց լեզվի և խոսքի կանոններին>>,- նշվում է հայեցակարգում:

Հայացեկարգի հեղինակներն առաջարկում են միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում վերանայել և մանրամասնել <<Ռուսաց լեզու>> առարկայի բովանդակային պահանջները:

Նախատեսվում է՝ ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում, պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում, Ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացում,ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման համակարգի կատարելագործում:

Հիմնական դպրոցում լեզվական հաղորդակցական կարողության նվազագույն տիրապետումը պետք է համապատասխանի  1-A2.2, իսկ ավագ դպրոցում՝ B1.1 B1.2 մակար­դակ­ներին:

Հիշեցնենք, որ օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի զարգացման հանձնարարկանը տրվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

4 Անդրադարձ “Հայաստանի ավագ դպրոցներում մի շարք առարկաններ հայերենին զուգահեռ կդասավանդվեն ռուսերեն. հրապարակվել է ռուսաց լեզվի զարգացման հայցեկարգը” հրապարակմանը

  1. Դավիթ Մկրտչյան says:

    լավ էր ասված՝ մնումա ռոի սապոգի արձանը դնեք,

  2. Թորոս Ալեքսանյան says:

    այսպիսի խայտառակություն նույնիսկ խորհրդային տարիներին չկար, սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես այն դրույթին, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է: Սա հայրենիքի դավաճանություն է, այս մարդիկ պիտի կանգնեն ապագա Ազատ ու Անկախ Հայաստանի դատարանի արջև

  3. ArmenԱնուն says:

    Sovorox erexan hima el e sovorum,chsovoroxy chi el sovorelu.aveli lava varchapet kochvacy erkri tntesutyuny kargavori,voch te mez dardzni rusi hpatak.ete menq ujex exanq tntesapes dra harcn el klucvi.naxkinum ov er chinaren sovorum,isk hima shatern en dzgtum.hla mi hat mer tntesutyuny bereq chinastani makardaki,nor mtaceq rusereni masi.es sox rusneri ujn el menak mer vra e patum.

  4. ԱնունՅուրիկ Հակոբյան says:

    Ռուսաց լեզվի դասավանդման այս պրովոկացիոն ձևը մտածված է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ դեմ հայ ժողովրդի մեջ ատելություն առաջացնելու նպատակով: Ռուսաց լեզվի դասավանդման ՍՈՎԵՏԱԿԱՆ ձևը լավագույնն էր; Այժմ, ընդհամենը, հարկավոր է ՍՈՎԵՏԱԿԱՆ ծրագրից ՌՈՒՍ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ժամերի կրճատման հաշվին ավելացնել Ռուսաց լեզվի ժամերը–հատկապես ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ձևով: Սա մտածված ՊՐՈՎԱԿԱՑԻԱ Է ուղղված ՀԱՅ–ՌՈՒՍԱԿԱՆ հարաբերությունները լարելու համար: Այլ հարց է, որ ԳԿ նախի ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻԿՆԵՐԸ չգիտեն ինչպես սահուն ձևով ՊԱՐԱ–ՇԱԽՄԱՏԱ—ԿՐՈՆԱ…………. դատարկաբանություններից անցնել մեզ համար կենսական նշանակություն ունեցող լեզվի դասավանդմանը : Այս հարցը վարպետորեն շահարկվելու է ընդդեմ ՌՈՒՍԻՈ: Այստեղ հեռուն, շատ հեռուն նայող, լուրջ մտածելակերպով նախարար է հարկավոր, հակառակ պարագայում ասպարեզ է բացվում հայրիկյանների, մի քանի դոլարով ծղրտացող կանանց թափառախմբերի ,,ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ,, համար: Հայերս վերջին դրամները ծախսում ենք երեխաներին տեղավորելու անգլալեզու կամ ֆրանսալեզու համալսարաններում հետագայում նրանց արտագաղթը հեշտացնելու համար: Դիմադրում ու պարսավում ենք մեր ՏԱՆԿԵՐԻ, ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ու ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ աշխատանքին նպաստող ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ: