Հոյակապ գլուխ եմ հանում երեխաների տակդիրներից, իսկ ընկերներս ծիծաղում են. Ջորջ Քլունի

Sep 12, 2017 Comments Off on Հոյակապ գլուխ եմ հանում երեխաների տակդիրներից, իսկ ընկերներս ծիծաղում են. Ջորջ Քլունի

Երեք ամիս առաջ ամուսիններ Ջորջ եւ Ամալ Քլունին դարձան երկվորյակների ծնողներ։ Վերջերս երեխաների ծնունդիդ հետո առաջին անգամ նրանք համատեղ հարցազրույց են տվել  The Hollywood Reporter ամսագրին։

«Մենք երբեք երեխաներ չենք պլանավորել, այդ մասին անգամ չենք խոսել մինչեւ հարսանիքը։ Մի օր Ամալի հետ հասկացանք, որ մեր բախտը բերել է, որ միասին ենք  եւ ուզում ենք կիսվել մեր սիրով»,- պատմել է Ջորջ Քլունին։

Դերասանի խոսքերով, նրանք մի երեխայի են սպասել. «Մենք գնացինք բժշկի մոտ արյան անալիզ հանձնելու եւ բժիշկն ասաց, որ մենք երկու երեխա ենք ունենալու։ Մենք չէինք կարողանում հավատալ, պարզապես նստել էինք այնտեղ, նայում էինք արդյունքներին ու մտածում, որ դա սխալմունք է…

Մենք անհանգիստ ծնողներ ենք, Ամալն ինձնից անգամ շատ, սակայն ես հոյակապ գլուխ եմ հանում տակդիրներից, երբեք չէի մտածի, որ գլուխ կհանեմ այդ գործից… այժմ իմ տունը լցված է երեխաների լացի տաք ձայներով։ Պետք է տեսնեք ընկերներիս դեմքը, երբ հետեւում են, թե ինչպես եմ երեխաների տակդիրները փոխում։ Նրանք ծիծաղում են վրաս…

Ես եւ Ամալը պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի հանդեպ, հոգ տանում իրար մասին, իսկ այժմ պատասխանատվություն ենք կրում նաեւ երկու երեխաների համար։ Ես իսկապես ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն, ունենան հումորի զգացում եւ կարողանան կարեկից լինել»,- պատմել է Քլունին։

Ամալ Քլունին նշել է, որ այլ երեխաներ ունենալ չեն պլանավորում. «Ես արդեն  39 տարեկան եմ, ուստի շատ ուշ է»,- ասել է նա։

Պատրաստեց wnews.am-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: