Սպանվածներից մեկն ուներ երեք, մյուսը՝ երկու որդի. մանրամասներ՝ Էջմիածնի դեպքից

Sep 12, 2017 Comments Off on Սպանվածներից մեկն ուներ երեք, մյուսը՝ երկու որդի. մանրամասներ՝ Էջմիածնի դեպքից

Ինչպես այսօր հայտնի դարձավ՝ գիշերը կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, որի հետևանքով տեղում մահացել է երկու անձ: Նրանց թվում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը և վերջինիս մտերիմներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել տուժողի տան բակում:

Գրվել էր նաև, որ հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով էլ ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ. մահացել են:

hayeli.am-ին հայտնի է դարձել, որ Կարեն Դավթյանն ուներ երկու որդի, որոնցից մեկին վերջերս էր ամուսանացրել, իսկ Լևոն Ավետիսյանն ուներ երեք անչաձահաս որդի:

Նշենք նաև, որ կան լուրեր, թե հնչած կրակոցները անմիջականորեն կապ ունեն Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի և նրա մահափորձի կազմակերպան մեջ կասկածվող հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող, օրենքով գող Կանևսկոյ եղբայրների անվան հետ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: