Դոն Պիպոյի «սուխոյ ատկազը»

Sep 13, 2017 Չի մեկնաբանվել

Էջմիածնում տեղի էին ունեցել կրակոցներ: Լրատվամիջոցները  գրել էին, որ սպանվածներ Կարեն Դավթյանի եւ Լեւոն Ավետիսյանի սպանությունը կապ ունի  հեղինակություններ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)-Կանեւսկի եղբայրներ «բազարի» հետ:Araratnews.am-ի հաջողվեց կապ հաստատել Արթուր Ասատրյանի  (Դոն Պիպո) հետ:

«Ես 20  տարի է՝ Հայաստանում չեմ ապրում: Ինչի հետ ասես, որ ինձ չեն կապում:  Ի՞նչ կապ ունեմ էդ սպանության  հետ: Ես այդ մարդկանց հետ ի՞նչ ունեմ, որ վրեժխնդիր լինեմ:  Մեր ժողովուրդը սովորել է բամբասանքով օրն անցկացնի»,- ասաց Արթուր Ասատրյանը:

Հարցին՝ Արթուր Ասատրյանը  լարված հարաբերություննե՞ր ունի Կանեւսկի եղբայրների հետ, մեր զրուցակիցն ասաց. «Կանեւսկի եղբայրներն ովքե՞ր են, ես չեմ էլ ճանաչում: Գիտեմ, որ նրանցից մեկը մեռել է, մեկն էլ Երեւանում խելոք ապրում է: Ի՞նչ ունեմ էս մարդու հետ  (նկատի ունի  Արտյոմ Կանեւսկուն.-խմբ.): Ո՛չ փող եմ աշխատել հետը, ո՛չ գործ եմ բռնել նրա հետ»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Դոն Պիպոյի «սուխոյ ատկազը»”

Մեկնաբանել