«Ատկատի» հոտ է գալիս

Sep 13, 2017 Comments Off on «Ատկատի» հոտ է գալիս

Մեր տեղեկություններով Վերահսկիչ պալատի ստուգումների ժամանակ ուշագրավ տվյալներ են ի հայտ եկել կրթության ոլորտում գործունեություն  ծավալող կազմակերպությունների ֆինանսավորման հետ կապված: Այդ ցանկում է նաև ՀՀ Աժ պատգամավոր Ռուզան Մուրադյանի գլխավորած դպրոց կենտրոնների իրավաբնական անձանց միավորումը: Մասնավորապես՝ պարզվել է, որ այս  միությունը վերջին երեք տարիներին ՀՀ պետական բյուջեից կլորիկ գումար է ստացել՝ մոտ 60  մլն դրամ:  Պաշտոնապես ձևակերպվել են, որ գումարներն օգտագործվել են տարբեր մարզերում մանկավարժների հետ կազմակերպված հանդիպումների համար՝ փորձի փոխանակման նպատակով: Իսկ թե ինչ արդյունքներ են ապահովել այդ հանդիպումները՝ պարզ չէ, չկան անգամ կոնկրետ հաշտեվություններ ծախսերի արդյունավետության վերաբերյալ:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: