Ոսկետափում սպանված 80-ամյա ծերունուն խոշտանգել են չորս հոգով. Հարազատները մանրամասներ են պատմում

Sep 10, 2017 Comments Off on Ոսկետափում սպանված 80-ամյա ծերունուն խոշտանգել են չորս հոգով. Հարազատները մանրամասներ են պատմում

News.am-ը գրում է. Արարատի մարզի Ոսկետափ գյուղում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած սպանությունից նոր մանրամասներ են պատմում հարազատները:

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչ 80-ամյա Սարգիս Թադեւոսյանին դուստրերը հայտնաբերել էին սեփական տանը սպանված վիճակում: Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրա սպանության գործում մեղադրյալ է ներգրավվել նույն գյուղի 27-ամյա բնակիչ Վարազդատը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՔԿ-ի նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը վենդետա է եղել: Նա որոշել է վրեժխնդիր լինել հոր սպանության համար:

Սարգիս Թադևոսյանի հարազատները զանգահարել են NEWS.am-ի խմբագրություն և տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ հայտնել: Նրանք վրդովված են, որ սպանության գործով միայն մեղադրյալ է ներգրավվել 27-ամյա երիտասարդը, մինչդեռ սպանության օրը դուստրերը տեսել են, որ բակից փախել է չորս հոգի: Նախ հարազատներն ասացին, որ վենդետայի պատճառ հանդիսացած սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որի համար դատապարտվել են հինգ հոգի, որից մեկն էլ եղել է Սարգիս Թադևոսյանը: Վերջինս տասը տարի անցկացրել է անազատության մեջ: Նշենք, որ Սարգիս Թադեւոսյանը կնոջ մահից հետո մենակ էր ապրում: Կինը մահացել է դեպքից մեկ ամիս առաջ: Ըստ հարազատների՝ նրա վրա հարձակվել է չորս հոգի և մինչ սպանությունը նախ դաժանաբար խոշտանգել են, գյուղատնտեսական գործիքներով ծեծել են:

Մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: