Ո՞վ կլինի այդ խելոքը

Sep 11, 2017 Comments Off on Ո՞վ կլինի այդ խելոքը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ «Mercedes» մեքենան: Ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ կապված կենցաղային իրերն ու մնացած ամեն մի մանրուքը՝ որպես պետականության պատմություն, հատուկ խնամքով պահպանվում  է  թանգարանններում, իսկ մեզ մոտ պետության հիմնադիր նախագահի զրահապատ մեքենան հանվում է աճուրդի: Սա իսկապես աբսուրդ է. փաստորեն իշխանության մեջ խելքը գլխին մեկը չկա, որ հասկանա՝ նման բաները աճուրդի ենթակա չեն: Վստահաբար եթե որևէ խելոք մարդ այժմ կարողանա գնել այս մեքենան, որը, ի թիվս կառավարության հաշվեկշռում գտնվող և արդեն կիրառության մեջ չլինելու պատճառով աճուրդի դրված այլ 100 մեքենաների, հանվել է վաճառքի ընդամենը 17 մլն դրամով՝ 30 հազար դոլարով, տարիներ հետո 10-ապատիկ գնով իբրև պատմական նմուշ կվաճառի:

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: