Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը «Mercedes»-ով մխրճվել է համընթաց ընթացող «КамАЗ»-ի մեջ

Sep 04, 2017 Comments Off on Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը «Mercedes»-ով մխրճվել է համընթաց ընթացող «КамАЗ»-ի մեջ

«Shamshyan.com»-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 35 MD 071 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Սերոբ Մովսիսյանի վարած КамАЗ մակնիշի 57 ԼՕ 453 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է, իսկ КамАЗ-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Չարենցավանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ այստեղ.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: