Քիմի հետույքը նկատում եք, Վերնատան բացումը՝ անտեսում. Վարդան Ղուկասյան

Aug 16, 2017 Comments Off on Քիմի հետույքը նկատում եք, Վերնատան բացումը՝ անտեսում. Վարդան Ղուկասյան

«Հայկական ժամանակ»-ը որոշ գերատեսչություններից հետաքրքրվել է, թե որտեղ են հանգստանալու կամ հանգստացել ղեկավարները:

Ըստ թերթի, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանգստանում է  օգոստոսի 7-18-ը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տասնօրյա հանգստի է մեկնել՝ օգոստոսի 14-24-ը: Ինչ վերաբերում է մյուս նախարարներին, ապա կառավարության կայքում նրանց արձակուրդի մասին վարչապետի համապատասխան որոշում չկա: «Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այս պահին չի մեկնելու հանգստի: Նա տեղեկացրել է, որ հանգստ մեկնելու է ձմռանը», – գրել է թերթը:

ՀՀ քննչական  կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի օրակարգում էլ դեռ արձակուրդային օրեր նախատեսված չեն: Նրա օգնական Սոնա Տռուզյանը թերթին տեղեկացրել է, որ  այս պահին օրակարգում նման հարց չկա: ՀՀ ոստիկանության ՀԼՎ-ից էլ տեղեկացրել են, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն վերադարձել է արձակուրդից: Այն եղել է կարճատև և անցկացրել է Հայաստանում:

Պատգամավորներից Վարդան Ղուկասյանը Թբիլիսի է մեկնել արձակուրդների շրջանում: Նա մասնակցել է Թումանյանի Վերնատան բացման միջոցառմանը: «Քեզ ինչ պետք է, թե ուր եմ գնացել: Դու, քո խմբագիրը հանգստացա՞ք, ո՞ւր գնացիք: Արփաչայի քյանարն էղել ե՞ք: Գյումրու ամենալավ տեղերից է: Վերնատան բացմանն եմ եղել Թբիլիսիում: Այդ կարևոր իրադարձությունը չլուսաբանվեց, իսկ որ Քիմը հետույքը մեծացնում է, բոլորը գրում են»,-թերթի հետ զրույցում ասել է Ղուկասյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: