Մեր հայրենակիցները դեմ առ դեմ

Aug 16, 2017 Comments Off on Մեր հայրենակիցները դեմ առ դեմ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց արագ շախմատի սուպերմրցաշարի չորրորդ տուրի Արոնյան-Կասպարով պարտիան: Լևոն Արոնյանը խաղալով սպիտակ ֆիգուրներով՝ չկարողացավ առավելության հասնել  աշխարհի 13-րդ չեմպիոնի նկատմամբ:

Կողմերը կիսեցին միավորը: Արոնյանը հինգ միավորով այս պահին շարունակում է մնալ առաջատարների խմբում:

Օգոստոսի 15-ին կանցկացվեն նաև 5-6-րդ տուրերը: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 16-ին (7-9-րդ տուրեր): 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: