Թրիքը ջրի երես է թռնում, ասում ես՝ կամ

Aug 16, 2017 Comments Off on Թրիքը ջրի երես է թռնում, ասում ես՝ կամ

Մի քանի շաբաթ է լրատվամիջոցները ողողված են Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումների թեմայով: Վերջինիս կուսակիցները շարունակում եմ պնդել, որ իրենց առաջնորդը ընդդիմության խոշորացման իր ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին է, արձակուրդ չի գնացել ու ամենօրյա ռեժիմով հանդիպում է ընդդիմադիրների հետ: Զարմանալի է, սակայն, որ որեւէ ընդդիմադիր չի հաստատում նման  հանդիպում: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը «լակոտություն» է:

Ներկայացնում ենք Հայրիկյանի հետ հարց ու պատասխանը:

-Պարոն Հայրիկյան, Րաֆֆի Հհովհաննիսյանի նախաձեռնությանը Ձեր գնահատականն ինչպիսին է, ձեզ եղել է հանդիպման հրավեր:

-Ես ժամանակին ստեղծել եմ ազգային ինքնորոշում միավորում եւ այդ միավորման մեջ գիտեք շատ տարբեր մարդիկ են եկել տարբեր կուսակցություններից, ԱՄՆ-ում Գրիգոր Գրիգորյանը ռամկավար էր, այստեղ Ռաֆայել Հարությունյանը կոմունիստ էր, Կարեն Սիմոնյանը նախկին կոմունիստ, Վարագ Առաքելյանը՝ դոկտոր-պրոֆեսոր, Սամվել Գեւորգյանը Ղարաբաղ կոմիտեի անդամ: Նրանք բոլորը հավաքվել էին ազգային ինքնորոշում միավորման մեջ, արտասահմանում, որտեղ ապրում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ես բազմաթիվ հարյուրավոր մարդկանց կարող եմ նշել, որոնք ուղղակի կամ անուղղակի այդ միությունում էին, օրինակ միլիոնատեր Վահե Կարապետյանը, որը մեր աջակիցներից մեկն էր, Զարե Պալյանը, Պալյանների ընտանիքը, բժիշկներ, Րաֆֆի Գգշեւորգյանը եւ այլք, նրանք միավորվեցին ազգային եւ ինքնորոշման գաղափարների շուրջ: Րաֆֆի Հովհաննիսյանը, իր հայրիկը եւ մյուսները չմիավորվեցին ազգային ինքնորոշման միավորման մեջ, նրանք ուրիշ խաղեր էին տալիս, հետո սկսեցին ՀՀՇ-ականների հետ խաղեր տալ, իրենց պաշտոն էր պետք, հիմա եթե որեւէ մեկն ուզել է միավորված լինել հանուն ազգային եւ համամարդկային՝ինքնորոշման գաղափարների շուրջ,կարող էին: Դա մի միավորում էր, որը չորս տարվա ընթացքում հասունացրեց անկախության գաղափարը: Ամբողջ սովետական միության մեջ դա եզակի կազմակերպություն էր եւ իր դերն ունեցավ: Հիմա էս ինչ մանկապարտեզ ա, ընտրությունների ժամանակ էր պետք միավորվել:

-Բոլոր դեպքերում հայտարարվել է նախաձեռնության մասին, հայտարարություններ են արվում, որ պետք է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ:

-Լակոտություն է, ինչ տարբերություն, թե Հանրապետական կուսակցության որ մի ներկայացուցիչը կլինի երկրի ղեկավար պաշտոնում:Եթե դա լուրջ են համարում, ապա ոչ քաղաքագիտական տերմին կարելի է օգտագործել եւ ասել, որ քաղաքական լակոտություն է:Բայց չէ՞ որ ԱԻՄ-ը արդեն երկու ամիս է շրջանառության մեջ է դրել, ասում ենք՝ եկեք միավորվենք կեղծված սահմանադրությունը չեղարկելու համար:

-Միգուցե ընդդիմադիր դաշտում դիրքերի ամրապնդման խնդիր է հետապնդում այս նախաձեռնությունը:

-Ժողովուրդն ասում է՝ մի բան կա, որ ջրի երես է ուզում թռնել՝ թրիքը ջրի երես է թռնում, որ ես կամ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: