Խոշոր հրդեհ Բազմաղբյուր գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Aug 13, 2017 Comments Off on Խոշոր հրդեհ Բազմաղբյուր գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Բազմաղբյուր գյուղում
15:59 / 13.08.2017

Օգոստոսի 13-ին, ժամը 07:35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում այրվում է կուտակած խոտ և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:08-ին, մարվել՝ 12:04-ին:

Բազմաղբյուր գյուղի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում (սեփականատեր Ռ. Պ.) այրվել են պահեստավորած մոտ 2090 հակ անասնակեր, մոտ 7 քմ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը և Վ. Ա.-ին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի 08 LO 332 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: