ՀԷՑ-ի, «բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալը կասկածվում է քաղաքացու վրա կրակելու մեջ

Aug 13, 2017 Comments Off on ՀԷՑ-ի, «բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալը կասկածվում է քաղաքացու վրա կրակելու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են օգոստոսի 10-ին Երևանում 30-ամյա Բարսեղ Գեգoղլյանին հրազենային վնասվածք պատճառած կասկածյալի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ 28-ամյա Հայկ Հովհաննիսյանը, ով նաև քննիչներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի 7.62 x 39մմ տ/չ որսորդական հրազենը: Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ Հ. Հովհաննիսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության, «բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալ:

Մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: