Ախալցիխեում հրդեհի հետևանքով մահացած ազգությամբ հայ հորն ու դստերը հուղարկավորել են դեպքից երկու ամիս անց

Aug 13, 2017 Comments Off on Ախալցիխեում հրդեհի հետևանքով մահացած ազգությամբ հայ հորն ու դստերը հուղարկավորել են դեպքից երկու ամիս անց

Մայիսին Վրաստանի Ախալցիխեի շրջանի Ծղալթբիլա հայաբնակ գյուղի բնակիչների տունը հրդեհվել էր, ինչի հետևանքով տան տիրոջն ու նրա դստերը հայտնաբերել էին մահացած: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Նրանց հուղարկավորել են դեպքից երկու ամիս անց :

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հարևան Վալեի բնակիչ Գագիկ Հարությունյանը, ով նույնպես մասնակցել էր հուղարկավորությանը:

«Ավետիսյանների տունն անհայտ պատճառներով հրդեհվել էր, ինչից հետո տանը հայտնաբերվել էր հոր՝ Պետրոս Ավետիսյանի և դստեր՝ Աննա Ավետիսյանի դիերը: Սակայն, իրավապահ մարմինների տարբեր փորձաքննությունների համար նրանց մարմինները հարազատներին չէին հանձնում դեպքից ավելի քան երկու ամիս անց: Հիմա էլ դիերը տրվել է հարազատներին, սակայն առանց որևէ եզրակացության»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ համագյուղացիները կասկածներ ունեն, որ տունը միտումնավոր է հրդեհվել և պատճառը պետք է բացահայտվի:

«Այս հարցը պետք է բացահայտվի, համագյուղացները ևս բազմաթիվ հարցեր ունեն իրավապահներին: Չի կարելի թաքցնել փորձաքննությունների արդյունքները, եթե դրանք արդեն կան: Հետաքննության համար դիերը պահել են երկու ամսից ավելի, և օգոստոսի 8-ին նոր թույլ են տվել տեղափոխել Ախալցիխե և ոչինչ չեն հայտնել հարազատներին»:

Մանրամասները՝ այստեղ.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: