Իսպանիայում ներգաղթյալների հոսքը եռակի մեծացել է

Aug 13, 2017 Comments Off on Իսպանիայում ներգաղթյալների հոսքը եռակի մեծացել է

Այս տարի Իսպանիա է ժամանել եռակի ավելի շատ ներգաղթյալ, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ ասվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

8385 մարդ ծովով հասել է Իսպանիա։ Նման աճը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ փախստականներն իսպանական երթուղին ավելի անվտանգ են համարում։

Այս շաբաթ ավելի վաղ հրապարակվել էին կադրեր ներգաղթյալներից, ովքեր նավակով հասնում են Կադիսի լողափ՝ հանգստացողների աչքի առաջ։

 

Օգոստոսի 9-ի դրությամբ՝ Իտալիան ընդունել է 96856 ներգաղթյալի։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: