Ոսկեվանի սահմանագոտին նորից կրակի մեջ է. Aravot.am

Aug 13, 2017 Comments Off on Ոսկեվանի սահմանագոտին նորից կրակի մեջ է. Aravot.am

Նախկինում հայտնել ենք, որ ադրբեջանական զինուժի կրակից Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի սահմանամերձ տարածքներում հրդեհ է բռնկվել, արոտավայրեր են այրվել, սեւացել:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ այժմ այրվում է Ոսկեվան գյուղի տարածքի ավելի բարձրադիր հատվածը: Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այսօր` օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական կրակոցների ձայներ են լսել: Մեծ հեռավորությունից կատարված լուսանկարներում հրդեհի մասշտաբները փոքր են երեւում, սակայն իրականում կրակը մեծ տարածք է ընդգրկել:

Մանրամասները՝ Aravot.am-ում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: