Դժբախտ պատահար Արցախում. քաղաքացին 20 մետր բարձրությունից գլորվել է ձորը

Aug 13, 2017 Comments Off on Դժբախտ պատահար Արցախում. քաղաքացին 20 մետր բարձրությունից գլորվել է ձորը

Օգոստոսի 10-ին ժամը 19:15-ին ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ Շուշիի Աի բաժնից ոստիկանության Շուշիի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Քարին տակ գյուղում հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ 1946թ. ծնված Ա. Պ-ն գյուղի «Շուջունց արտ» կոչվող տեղամասում, մոտ 20 մետր բարձրությունից գլորվել է ձորը և տեղում մահացել:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: