Ջրհեղեղ Իրանում. կան զոհեր

Aug 13, 2017 Comments Off on Ջրհեղեղ Իրանում. կան զոհեր

Իրանի Հորասան-Ռեզավի նահանգում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է մահացել, ևս 4-ն անհետ կորել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«IRNA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ անհետ կորածների թվում զբոսաշրջիկներ կան:

Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 114 ավտոմեքենա, որոնց մի մասին ջրի հոսքերը քշել են:

Ջրհեղեղը հորդառատ անձրևների հետևանքն է, որը սկսվել է օգոստոսի 11-ին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: