Էրդողանի հույսը ընտրություններն են

Aug 12, 2017 Comments Off on Էրդողանի հույսը ընտրություններն են

Անկարայի և Բեռլինի հարաբերությունները պետք է նորմալանան Բունդեսթագի ընտրություններից հետո: NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:«Եվրոպայի կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ: Ավելի վաղ դա Ֆրանսիայում եւ Ավստրիայում էր, հիմա մենք տեսնում ենք, որ Գերմանիան նույնպես հետեւում է այդ ռազմավարությանը: Կարծում եմ, որ ընտրություններից հետո իրավիճակը կբարելավվի»,- ասել է Էրդողանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: