Հայաստանը հրդեհի ճիրաններում. հրդեհ Գյումրիում

Aug 12, 2017 Comments Off on Հայաստանը հրդեհի ճիրաններում. հրդեհ Գյումրիում

Օգոստոսի 12-ին, ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի «Դանիական» հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոտնակի կտուր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 18:16-ին:

Պարզվել է, որ Անի թաղամասի 5-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող 2 կից ավտոտնակների ետնամասում այրվել է մոտ 2 քմ խոտածածկույթ, ավտոտնակներից մեկի տանիքից այրվել են մոտ 1 քմ փայտյա կառուցատարրեր և ետնամասի պատից՝ ջերմահարվել մոտ 2 քմ, իսկ մյուս ավտոտնակի ետնամասից՝ ջերմահարվել մոտ 2 քմ փայտյա կառուցատարրեր:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: