Քրդերը չեն ընդունում ԱՄՆ-ի հորդորը

Aug 12, 2017 Comments Off on Քրդերը չեն ընդունում ԱՄՆ-ի հորդորը

Իրաքյան Քրդստանի իշխանությունները հրաժարվել են հետաձգել անկախության հանրաքվեն՝ չնայած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կոչին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչ Հոշիյար Զեբարին հայտարարել է, որ ամսաթիվն անփոփոխ է մնացել. «Ամսաթիվն անփոփոխ է մնացել՝ սեպտեմբերի 25-ին, ոչ մի փոփոխություն»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ էր արել հետաձգել անկախության հանրաքվեն:

Միջազգային, Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: