Ռուս օդաչուները զանգվածաբար հեռանում են երկրից

Aug 12, 2017 Comments Off on Ռուս օդաչուները զանգվածաբար հեռանում են երկրից

Ռուս օդաչուները ցանկանում են արտասահմանյան ընկերություններում աշխատել: Վերջին երկու տարիների ընթացքում օդանավի ավելի քան 300 հրամանատարներ եւ հրահանգիչներ են հեռացել արտասահմանում աշխատելու համար, եւս 400-ը դրսում աշխատանք գտնելու փուլում են, գրում է «Կոմերսանտը»:

Ինչպես նշվում է՝ օդաչուները հեռանում են ցածր աշխատավարձի պատճառով:

«Աերոֆլոտից» BBC ռուսական ծառայությանը հայտնել են, թե օդանավի հրամանատարը 470 հազար ռուբլի է ստանում (7 858 ԱՄՆ դոլար), սակայն օդաչուներից մեկն ասում է, որ իրականում վճարումների ծավալը բավական ցածր է:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: