Խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով 05-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Aug 12, 2017 Comments Off on Խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով 05-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է ВАЗ 2105 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վահրամ Խաչատրյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 10-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: