Կարեն Ավագյանը մեկնաբանում է վթարի մասին լուրերը

Aug 12, 2017 Comments Off on Կարեն Ավագյանը մեկնաբանում է վթարի մասին լուրերը

Boomnews.am-ը կապ հաստաեց Կարեն Ավագյանի հետ` հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Պատգամավորը, ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկատվությունը։

Բարի հանգիստ մաղթելով բոլորին, Ավագյանը ասեց.  «Ամռան այս սեզոնին շատերն են այցելում Սևանա լիճ։ Ջրում հայտնվելը Սևանա լճում հանգստի շղթայի տրամաբանական մասն է։ Ես հաճախ ֆուտբոլ էլ եմ խաղում։ Նույն հաջողությամբ ֆուտբոլ խաղալու ժամանակ ամեն վայր ընկնելը նույնպես կարող է լրատվական առիթ դառնալ և նման արձագանք ստանալ։ Ամեն դեպքում, շնորհակալություն եմ հայտնում լրատվամիջոցներին՝ իմ նկատմամբ ցուցաբերած ուշադրության, անհանգստության համար»։

Մեզ միայն մնում է պարոն Ավագյանին մաղթել՝ «Կրակից ու ջրից հեռու լինեք պարոն Ավագյան»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: