Սկանդալից ելք չկա. Մերկելը դեմ է

Aug 12, 2017 Comments Off on Սկանդալից ելք չկա. Մերկելը դեմ է

Դիզելային ավտոմեքենաների օգտագործման արգելքը մթնոլորտ վնասական արտանետումների հարցով մեքենայությունների եւ գերմանական ավտոարտադրողների շուրջ սկանդալից ելք չէ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուզում ենք, որ լավ ավտոարտադրություն ունենանք, բայց միաժամանակ ուզում ենք հետեւել բարձր էկոլոգիական չափանիշներին: Միաժամանակ, ուզում ենք նաեւ խուսափել ավտոմեքենաների օգտագործման արգելքից: Չպետք է այնպես պատահի, որ ինչ-որ մեկը մեքենա գնի, եւ նրան հանկարծ արգելեն այն վարել կամ վերավաճառել»,- ասել է նա:

Հուլիսի 21-ին Der Spiegel պարբերականը հաղորդեց, որ հինգ ավտոարտադրողներ՝ Volkswagen-ը, Audi-ն, Porsche-ն, BMW-ն եւ Daimler-ը 1990-ականներից համաձայնեցրել են արտադրության շուրջ իրենց գործողությունները:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: