«Այնքան տնօրեն կազատեմ աշխատանքից, որքան անհրաժեշտ կլինի». Ջեջելավա

Aug 12, 2017 Comments Off on «Այնքան տնօրեն կազատեմ աշխատանքից, որքան անհրաժեշտ կլինի». Ջեջելավա

«Զուգարանների հարցը կմնա օրակարգում, մինչև բոլոր տնօրենները դա կհամարեն առաջնային խնդիր»,- այս մասին. ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան:

Ըստ նախարարի՝ տնօրեններից շատերն այս հարցին լուրջ ուշադրություն են դարձրել և կարևոր փոփոխություններ են արել:

«Ինձ հարցնում են, թե արդյոք աշխատանքից կազատեմ տնօրեններին այս պատճառով: Այո, կազատեմ: Քանիսն էլ կորոշեն, որ երեխայի առողջության հաշվին կարելի է էներգիա և ռեսուրս խնայել, այդքանն էլ կազատվեն աշխատանքից: Շնորհակալություն Աստծուն, որ շատ տնօրեններ հարցը կարևորել են և էական փոփոխություններ ունենք, չնայած, պետք է նշեմ, որ այդ փոփոխությունները հեռու են մեզ անհրաժեշտ ստանդարտներից»,- հայտարարել է Ջեջելավան, ով դեռևս տարեսկզբին անդրադառնալով դպրոցների սանիտարահիգիենիկ պայմաններին՝ ցավալի էր համարել, որ բազում դպրոցների զուգարաններ նույնիսկ դուռ չունեն, այն դեպքում, երբ բյուջեում դրա համար բավականաչափ գումար կա:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: