Իսպանիա միգրանտների հոսքն եռապատկվել է

Aug 12, 2017 Comments Off on Իսպանիա միգրանտների հոսքն եռապատկվել է

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով այս տարի միգրանտների հոսքն Իսպանիա եռապատկվել է:Ծովով Իսպանիա է հասել 8385 մարդ: Այդ աճը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ փախստականներն իսպանական երթուղին առավել անվտանգ են համարում:Այս տարվա ընթացքում տարբեր ճանապարհներով Իսպանիա հասածների թիվը 11849 է: Հեմամատության համար ողջ 2016 թվականին Իսպանիան ընդունել էր 13246 միգրանտի:Կազմակերպության մամուլի քարտուղար Ջոել Միլմանի խոսքով, Մարոկկոյից Իսպանիա երթուղին առավել անվտանգ է: Շատ հնարավոր է, այս տարի Իսպանիան շրջանցի Հունաստանին երկիր մտած միգրանտների թվով:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: