Զիդանի աշխատավարձը կբարձրանա

Aug 12, 2017 Comments Off on Զիդանի աշխատավարձը կբարձրանա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարության հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի կնքման հարցում,այս մասին հայտնում է AS-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն՝ պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով: Զիդանի տարեկան աշխատավարձը 4,35 միլիոնից կբարձրանա մինչև 8 միլիոն եվրո: Ֆրանսիացի մասնագետի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է այս ամսին մեկնարկելիք մրցաշրջանի ավարտին:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: