Մուտքավճարների թանկացումո՞վ են զբոսաշրջություն զարգացնում

Aug 09, 2017 Comments Off on Մուտքավճարների թանկացումո՞վ են զբոսաշրջություն զարգացնում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն անդրադարձավ Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացմանը և կարծիք հայտնեց, որ որ գնի բարձրացմամբ կբարելավի նաև ծառայությունների մատուցման որակը:

«ՀՀ զբոսաշրջային արդյունքը միջազգային շուկայում մրցունակությամբ չի զիջում, մենք մրցունակության եզրի վրա գնում ենք: Ցանկացած թանկացում հաճելի չէ, կարող է բացասաբար անդրադառնալ: Սակայն այստեղ այլ հարց կա, որ մարդ ավելի թանկ է վճարում ու ավելի լավ ծառայություներ ստանում, ավելի բավարարված է զգում»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: