Ամուսինների վիճաբանության հետևանքով կինը հայտնվել է հիվանդանոցում

Aug 09, 2017 Comments Off on Ամուսինների վիճաբանության հետևանքով կինը հայտնվել է հիվանդանոցում

Մայրաքաղաքում գրանցվել է ընտանեկան բռնության հերթական դեպքը, ինչի հետևանքով կինը հայտնվել է հիվանդանոցում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամուսինների վիճաբանության ժամանակ տղամարդը հարվածներ է հասցրել 36-ամյա կնոջը, ինչից հետո էլ բջջային հեռախոսը նետել է կնոջ ուղղությամբ, որը դիպել է կնոջ ճակատին:

Ստացած մարմնական վնասվածքով կինը դիմել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: