Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը պատրաստվում է «Արդարության համաժողով» կազմակերպել

Jul 31, 2017 Comments Off on Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը պատրաստվում է «Արդարության համաժողով» կազմակերպել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական  Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) պատրաստվում է օգոստոսի  26-30-ը  «Արդարության համաժողով» կազմակերպել:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

CHP նախագահի տեղակալ, կուսակցության խոսնակ Բուլենթ Թեզջանն անդրադարձել է «Ջումհուրիեթ» թերթի լրագրողների անարդար ձերբակալություններին և նրանց նկատմամբ կայացված դատական վճիռներին:

«Ջումհուրիեթ» թերթի 11 աշխատակիցներ ձերբակալվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK)  հետ համագործակցելու մեղադրանքով դատարանը պայմանական ազատ է արձակել նրանցից 7-ին: Այս գործով դատական նիստերը սկսվել են նախորդ երկուշաբթի: Միևնույն մեղադրանքով ձերբակալվել են թերթի 11 աշխատակից, իսկ վեցի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Թերթի ևս երկու աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը հետախուզման մեջ են:

Թեզջանը հայտարարել է նաև, որ պետք է հասնել նրան, որ ազատ արձակվեն բոլորը, քանի որ այդ ձերբակալություններն ու վճիռներն անօրինական են:

«Արդարության երթի անցկացումից հետո, բնակչության տարբեր հատվածների կողմից շատ կարևոր կոչեր են հնչել: Բնակչության բոլոր հատվածները պահանջել են կազմակերպել մի համաժողով, որի ժամանակ կքննարկվեն երկրում արդարության վերաբեյալ տարբեր հարցեր: Անհրաժեշտ է մի համաժողով, որտեղ կքննարկվեն երկրի կյանքում առկա բոլոր անարդարությունները»,- կուսակցության գլխավոր գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թեզջանը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: