Իշխանությունը մտածում է՝ ինչպե՞ս զսպել «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին

Jul 27, 2017 Comments Off on Իշխանությունը մտածում է՝ ինչպե՞ս զսպել «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում մանրադիտակով հետեւում են «Սասնա ծռերի» դատավարությանը եւ միջոցներ մտածում դատերի ժամանակ փաստաբանների, «ծռերի» գործողությունները զսպելու համար, քանի դեռ դրանք ավելի մեծ ակցիաների չեն հանգեցրել։

Եվ, ահա, իշխանության իրավական թեւը քննարկում է, թե ինչ կարող են անել՝ զսպելու «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին, որոնք միավորվել են իրենց պաշտպանյալների հետ եւ տապալում են դատերը։ Փաստաբանների հանդեպ, որպես պատժիչ գործողություն, կիրառում են Փաստաբանների պալատ բողոքներ գրելը, սակայն դրանք էլ բավարար չեն՝ ՓՊ-ն սանկցիաներ չի կիրառում նրանց նկատմամբ։

Օրինակ՝ իշխանության իրավական թեւի ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, թե ուսումնասիրել են արտերկրի փորձը եւ, օրինակ, կարող են Դատական օրենսգրքի մեջ կետ ավելացնել, որով դատավորն իրավունք կունենա փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ 3 օր կալանավորման տեսքով։

Կամ՝ ՌԴ-ի օրինակը, երբ փաստաբանների ատեստացիան, լիցենզավորումը կարգավորում է արդարադատության նախարարությունը, այլ ոչ թե Փաստաբանների պալատը, եւ իրենց խելոք չպահող փաստաբաններին կարող են նախարարի թեթեւ ձեռքով զրկել լիցենզիայից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: