Պարզվել է այսօր Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 14 վիրավորների ինքնությունը

Jul 26, 2017 Comments Off on Պարզվել է այսօր Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 14 վիրավորների ինքնությունը

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10.30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 53-ամյա Թաթուլ Հակոբյանի վարած Opel մակնիշի 35 AM 801 համարանիշի, Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղի բնակիչ, 41 -ամյա Գուրգեն Խաչատրյանի վարած Mersedes C 180 մակնիշի 35 LZ 511 համարանիշի եւ Աբովյան քաղաքի բնակիչ, 59-ամյա Աբել Նանյանի վարած Ford Tranzit մակնիշի 34 NA 911 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով երեք վարորդներն ու ուղեւորներ, 35-ամյա Գագիկ Խաչատրյանը, 43-ամյա Անահիտ Մուսայելյանը, 17-ամյա Մառլենա Մուսայելյանը, 64-ամյա Սուսաննա Միրզոյանը, 42-ամյա Կորյուն Միրզոյանը, 63-ամյա Ալլա Վերդյանը, 10-ամյա Ժաննա Վերդյանը, 9-ամյա Վալերիկ Վերդյանը, 44-ամյա Ֆլորա Չիրկինյանը, 12-ամյա Մհեր Չիրկինյանը եւ 28-ամյա Սեդա Մանասերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Վարդենիսի բժշկական կենտրոն, մի մասն էլ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը մեկ մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարութ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: