Առնվազն 40,000 խաղաղ բնակիչ է զոհվել Մոսուլի ազատագրման ժամանակ

Jul 19, 2017 Comments Off on Առնվազն 40,000 խաղաղ բնակիչ է զոհվել Մոսուլի ազատագրման ժամանակ

«The Independent»-ին տված հարցազրույցում է Իրաքի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախկին նախարար Խոշիար Զեբարին՝ հղում կատարելով քրդական հետախուզության տվյալներին հայտնել է,որ  Իրաքյան Մոսուլ քաղաքի համար մղված մարտերում զոհվել է ավելի քան 40,000 խաղաղ բնակիչ։

Ըստ քրդական տվյալների, անմեղ մարդկանց մահվան պատճառ են դարձել իրաքյան բանակի հրթիռակոծությունները, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդային հարվածները և քաղաքում գործող ԻՊ  ահաբեկչական խմբավորման գործողությունները։

Աամենամեծ թվով զոհերի պատճառ է դարձել կառավարական ուժերի հրետակոծությունը,հայտնել է Զեբարին:

Պարբերականը հայտնում է, որ քրդական հետախուզության տվյալները գերազանցում են նախկինում հայտարարված ցուցանիշները։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: