Լիոնի նորընտիր քաղաքապետը հայ է

Jul 17, 2017 Comments Off on Լիոնի նորընտիր քաղաքապետը հայ է
Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հուլիսի 17-ի նիստի ժամանակ քաղաքապետ է ընտրել հայազգի 68-ամյա Ժորժ Կեպենիկյանին։

Նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմն անձամբ էր առաջադրել Կեպենիկյանի թեկնածությունը։

Կեպենիկյանը մասնագիտությամբ վիրաբույժ ուրոլոգ է, հայ գաղթականների որդի։ Կեպենիկյանը սկզբում հաջողության է հասել մասնագիտական գործունեության մեջ, իսկ հետո սկսել է ակտիվ քարոզել Լիոնի հիվանդանոցներում մշակույթ ներդնելու գաղափարը։ Իր գաղափարները նա իրականացրել է Centre Hospitalier Saint-Joseph Saint-Luc հիվանդանոցում, որտեղ 2005-ից սկսած զբաղեցնում է ռազմավարական զարգացման հարցերով տնօրենի պաշտոնը։

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: