Կմշակվի Երեւան քաղաքի կառուցապատման եւ հողօգտագործման կանոնակարգը

Jul 17, 2017 Comments Off on Կմշակվի Երեւան քաղաքի կառուցապատման եւ հողօգտագործման կանոնակարգը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետՏարոն Մարգարյանը, անդրադառնալով կառուցապատման հետ կապված հրատապ խնդիրներին, աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության, ինչպես նաեւ իրավաբանական վարչություններին հանձնարարել է մշակել Երեւան քաղաքի կառուցապատման եւ հողօգտագործման կանոնակարգը:

Աշխատանքների համակարգումը կիրականացվի Երեւանի քաղաքապետի խորհրդական, ճարտարապետ Վահագն Վերմիշյանի կողմից:

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: