Բանակը պետք է գտնվի քաղաքացիական իշխանության վերահսկողության ներքո. Ֆաեզ Սարաջ

Jul 17, 2017 Comments Off on Բանակը պետք է գտնվի քաղաքացիական իշխանության վերահսկողության ներքո. Ֆաեզ Սարաջ

Լիբիական բանակը պետք է գտնվի քաղաքացիական գործադիր իշխանության վերահսկողության ներքո: Նման հայտարարությամբ է հանդես եկել  Տրիպոլիում կառավարող երկրի ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆաեզ Սարաջը՝ պատասխանելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հավթարի հետ գլխավոր տարաձայնության մասին հարցին։

«Մենք հայտարարեցինք, որ զինվորական կազմակերպությունը պետք Է գտնվի քաղաքացիական գործադիր իշխանության վերահսկողության ներքո: Դա հիմնական սկզբունքն է զինվորական կազմակերպության կառուցման գործում»,- հայտարարել է Սարաջը:

Լիբիայում ներկայումս երկիշխանություն է տիրում:

Երկրի արեւելյան իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Խալիֆա Հավթարի գլխավորած ազգային բանակի հետ, որը ձգձգվող պատերազմ է վարում իսլամիստների դեմ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: