Պետդուման Հայաստանին առաջարկել է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենը երկրում պաշտոնական լեզու դարձնել այն նպատակով, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիների պես իրենց երկրի վարորդական իրավունքներով ՌԴ-ում ազատ երթևեկեն: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Երկուշաբթի Պետդումայում Վոլոդինը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

«Մեր կողմից ընդունված րոշումները, որոնց մասին դուք խոսում եք, տարածվում է Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիների վրա, քանի այս երկու երկրների քաղաքացիները ճանապարհային երթևեկությունը սովորել են ռուսերենով: Եվ, աշխատելու համար գալով Ռուսաստան՝… իհարկե, իմանում են կանոնները և այդ թվում իրենց աշխատանքին նպաստում է նաև ռուսերենի իմացությունը:  Ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ այս օրենքը կտարածվի նաև Հայաստանի քաղաքացիների վրա»,- ասել է ՌԴ պետդումայի խոսնակը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Պետդուման Հայաստանին առաջարկել է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել”

Մեկնաբանել