Քրդերը ՝ ալ Բաղդադիի ողջ լինելու մասին

Jul 17, 2017 Comments Off on Քրդերը ՝ ալ Բաղդադիի ողջ լինելու մասին

Reuters գործակալությունը հայտնում է,որ  քրդական հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ ԴԱԻՇ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին, ամենայն հավանականությամբ, ողջ է և գտնվում է Ռաքքա քաղաքից հարավ։

Դրանում վստահ է 99 տոկոսով։

Երեկ այն մասին, թե ալ Բաղդադին թաքնվում է Ռաքքայի արվարձանում, հայտարարել էր Իրաքի տեղեկատվության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Աբու Ալի ալ Բասրին: Այդ քաղաքը մինչ օրս մասնակիորեն գտնվում է զինյալների վերահսկողության ներքո:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: