ՊՆ ծախսերը կավելացնենք 26-27 մլրդ դրամով. ՀՀ ֆինանսների նախարար

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

«Հայաստանում 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4700 դոլար:   2016թ. ցուցանիշով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար 500 դոլար է, իսկ առաջիկա տարիների համար ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է հետևյալ կերպ. 2018թ.՝ 4.7 տոկոս, 2019 թվականին՝ 5.4 տոկոս, 2020 թվականին՝ 5.7 տոկոս:2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մենք կունենանք 4 հազար 700 դոլարի սահմաններում, սակայն այն պայմաններում, եթե փոխարժեքի փոփոխություններ տեղի չունենան: Մակրոտնտեսական կանխատեսումներում այն երկրները, որոնք ունեն լողացող փոխարժեքի ռեժիմ, փոխարժեքի կանխատեսումներ չեն դնում, դնում են հաշվարկային, իսկ մեզ մոտ հաշվարկային դրված է 480 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:5,7 տոկոս տնտեսական աճն իրական արտահայտությամբ է»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

2017 թվականի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, շուրջ 226 միլիարդ դրամ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Նախատեսում ենք յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով: Դա կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի պայմաններում», – ասաց նախարարը։

«Անկախ նրանից՝ ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ, մենք մշտապես այդպիսի ռիսկ ունենք: Այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի զինադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայության տրմանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչն էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»,-հարցին՝ պետբյուջեից ՊՆ-ին արվող հատկացումների ավելացումներն արդյոք պայմանավորվա՞ծ են ապրիլյան պատերազմով, արջագանքեց նախարարը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ՊՆ ծախսերը կավելացնենք 26-27 մլրդ դրամով. ՀՀ ֆինանսների նախարար”

Մեկնաբանել